ԱԺ դեռեւս պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ում տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահը բավականին «ծանր է տանում»: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հայրապետյանն իր մտերիմների մոտ սրտնեղել է, թե «չգիտեմ ոնց եղավ, բայց էրեխեքիս վրա արյուն մնաց, ընտանիքս ընկավ անեծքի տակ, ոչ մեկին չեմ ցանկանա իմ ապրումներն ունենա»: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Հայրապետյանը թեեւ ընկճված է, այնուամենայնիվ, ակտիվորեն փնտրում է այն մեկին, որն իր տան մոտ տարաբնույթ ակցիաներ է կազմակերպում: Նա, չգիտես ինչու, այդ ամենի հետեւում ինչ-որ մեկի ականջներն է տեսնում՝ ասելով, թե «դեռ կերեւա՝ ով ով է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ