«Դալիլա» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերությունը դատարանից պահանջում է ֆինանսների նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 3 միլիոն 627 հազար 500 դրամ: Այս գործով առաջին դատական նիստը կկայանա 2015թ. ապրիլի 9-ին: Իսկ գործը նախագահող դատավորն է Արայիկ Մելքումյանը: