Նա բոլորիս ձեռ է առնում. Կիրո Մանոյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «ցուցակի» մասին. tert.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին, որ կազմվի Հայոց ցեղասպանության հռչակագրում վերաձևակերպումների համար իրավասու անձանց շրջանակ, ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին ձեռ է առնում: Նրա տրամաբանությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն էլ, նշելով, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի, մոռանում է իր անմիջական շեֆի՝ ավելի վաղ ասածը, որ դա հնարավոր չէ, քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի կարգավորվել:

-Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, անդրադառնալով նրան, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելով գործընթացն ավարտված է, նշեց, որ Հայաստան-Թուրքա հարաբերությունների կարգավորումը կարևոր էր երկու երկրների և տարածաշրջանի խաղաղության համար, ավելացրեց, որ ԱՄՆ-ը խթանելու է դրան ուղղված ջանքերը, որ Հայաստանը դուրս չի եկել գործընթացից , և որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ այն շարունակվի:

-Ամերիկյան կողմն առաջին իսկ օրվանից այդ արձանագրությունների և դրանց միջնորդ երկրների հովանավորն է, և ես կասեի՝ պատասխանատուն, որ առ այսօր դրանք կյանքի չեն կոչվել, որովհետև իրենց չի հաջողվել Թուրքիային համոզել, որ իսկապես առանց նախապայմանների սկսի։ Բայց իրենք մերժում են, իրենք էլ թքած ունեն, որ կա ինչ-որ գործընթաց, որովհետև չկա գործընթաց: Իր շեֆը մի քանի առիթներով՝ և՛ Թուրքիայում, և՛ մի քանի այլ վայրերում հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կնորմալանան, երբ լուծվի Ղարաբաղի հարցը, կամ՝ պետք է, որ Թուրքիան մասնակից լինի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Սրանք լրիվ հակառակ տրամաբանությունն են այն կեցվածքին, որ ԱՄՆ-ը ուներ, երբ արձանագրությունները ստորագրվում էին: Հայաստան-Թուրքիա բնականոնացման որևէ գործընթաց չկա, և ինչ-որ չափով փորձել համոզել, շահագրգռել Հայաստանին՝ իբր մնալ այս գոյություն չունեցող գործընթացի մեջ, զուտ խաբկանք է:

-Շեֆ ասելով՝ նկատի ունեք Ջոն Քերիի՞ն:

-Այո:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս