Այսօր` փետրվարի 20-ին, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդյան 35-ամյակն է:
Հիշեցնենք, որ Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի վաղը՝ փետրվարի 21-ին, Բեռլինում, որտեղ կհանդիպի Փոլ Սմիթի հետ, ում արդեն իսկ մեկ անգամ հաղթել է միավորներով:
2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս երկրորդ միջին քաշային կարգում։ 2009թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։
Արթուր Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային դիվիզիոնում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում։
Դիտեք Armlur.am-ի հարցազրույցը հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հետ: