ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ եզդիների մարզային կոմիտեների ղեկավարները եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանի հետ միասին դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարություն, որով պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ համարել 16 տարեկանը: «Գոնե աղջիկների համար 16, իսկ տղաների համար 17 սահմանեն: Մեր ավանդույթներն են այդ պահանջում, մեր օրենքն է այդպիսին»,-ասաց նա: Ու եթե կառավարությունը եզդիների դիմումը մերժի, ապա նրանք բողոքի ակցիաներ կկազմակերպեն եւ կպահանջեն «հարցի արդարացի լուծում»:
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 13-ին «ՀՀ ընտանեկան օրենuգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին գործադիրը հավանություն էր տվել, որով կանանց եւ տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միեւնույն տարիքը՝ 18 տարեկանը: Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով:




Լրահոս