«Երևան Սիթի»-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:

Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է:

Անհասկանալի մակնշմամբ և աղտոտված հավկիթների վերաբերյալ ահազանգ օրերս էր ստացվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին հետևողական աշխատանքի, սպառողների շահերն ու խնդիրներն ուշադրության առանցքում պահելու և խախտումների մասին բարձրաձայնելու համար: Ամենօրյա ուշադրություն պահանջող այս ոլորտում մեծ է հասարակական վերահսկողության դերը, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր՝ պետական և հասարակական կառույցների համագործակցությունն ու փոխլրացումը:




Լրահոս