«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Ժողովուրդ ջան, խորհրդային ժամանակներում մի հայտնի անեկդոտ կար`
– Հարց ««Հայկական ռադիոյին» . Ի՞նչ է գերարագությունը»
-Պատասխան. «գերարագությունը դա, երբ մարդը վազում է ծառի շուրջ այնպիսի արագությամբ, որ կարողանում է իրեն հետևից բռնել»:
Ասածս ինչ է, մեր կառավարությունը նույն սկզբունքով պայքարում է կոռուպցիայի դեմ… ԻՆՔԸ պետք է ընկնի ԻՐ ետևից ու բռնի…»: