Ինչպես բացահայտվեցին զորակոչիկներին «գժի թուղթ» տված պաշտոնյաները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանությունը բանակից խուսափողներին աջակցող 5 պաշտոնյաների ձերբակալել են ոչ թե կաշառք վերցնելու պահին, այլ գաղտնալսելով վերջիններիս հեռախոսային խոսակցությունները:

Ինչպես են գործել պաշտոնյաները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, այսպես ասած, «բինգո» են իրականացրել: Նրանց են դիմել հիվանդություն ունեցող ոչ թե մեկ, այլ մի քանի զորակոչիկների հարազատներ, որպեսզի օգնեն իրենց երեխաներին հիվանդության պատճառով բանակից ազատել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս