
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ներքաղաքական դաշտում հրադադար է, պոլիտեխնիկի շուրջ պատերազմը չի դադարում: ԿԳՆ-ում մտմտում են «Թոքմաջյանի հարցը» վերջականապես լուծելու մասին: Նախորդ օրը ԿԳ նախարարին բուհում կատարվող ապօրինությունների մասին նամակ գրած դասախոսին ռեկտորն ազատել է աշխատանքից: Միաժամանակ Թոքմաջյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի կանխի իր պաշտոնաթողությունը, եւ «արբիտրի» դերում նա փորձել է «տեսնել» Ղարաբաղի իշխանություններին. բանն այն է, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախագծել է նրա ղեկավարած ճարտարապետա-շինարարական համալսարանը, որից հետո ղարաբաղյան վերնախավի հետ ջերմ հարաբերություններ են հաստատվել: Սակայն ղարաբաղցիք հրաժարվել են միջամտել: Իսկ Թոքմաջյանին ամեն գնով ազատելու նախարարի մտադրությունը պայմանավորված է ֆեյսբուքյան սկանդալով, երբ ռեկտորը ոչ պատշաճ էր արտահայտվել Արմեն Աշոտյանի մասին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: