Առինջի դղյակում Գագիկ Ծառուկյանն էլ ի’ր պայմաններն է առաջ քաշել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ծառուկյան-Սարգսյան երկու օր շարունակ տևած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլև Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում: Սկզբից պայման է դրվել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարել, Ծառուկյանը համաձայնել է հրաժարվել հանրահավաքից, բուռն քաղաքական պայքարից, փոխարենը իշխանությունը նրան կթողնի իր սպորտի և բիզնեսների հետ, հարկային ստուգումները, մանդատից զրկելու գործընթացը կառկախվեն: Փորձ է արվել հանրահավաքից հրաժարվելու հայտարարությունը տարածել եռյակի անունից, սակայն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ են եղել: Ծառուկյանը մտերիմներին նաև հայտնել է, որ աստիճանաբար դուրս կգա քաղաքականությունից, կհեռանա ԲՀԿ նախագահի պաշտոնից, մեկ ուրիշը կլինի ԲՀԿ առաջնորդ, իսկ ինքը կմնա ԲՀԿ պատվավոր նախագահ: Այժմ սկսվել է ԲՀԿ առաջնորդի փնտրտուքի հարցը, նա պետք է լինի վստահելի և այս իշխանություններին հավատարիմ մեկը: Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը բացառված է»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս