
«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Ես դեմ եմ որևէ անձի վրա «կոլեկտիվ հարձակումներին»՝ լինի այդ անձը հանրապետության նախագահը, քաղաքական կամ, ասենք, մշակութային որևէ գործիչ: Այդ «կամպանիաների» մեջ ես տեսնում եմ ոչ միայն մեր ոչ վաղ անցյալի հետքերը, այլև ավելի խորը թերություն՝ անհատն այդպիսով «փախչում է» ամբոխի մեջ՝ փորձելով խուսափել իր անձնական պատասխանատվությունից: Կուսակցական [«համաժողովրդական»] համաժողովներում, խորհուրդների նիստերում, ինչպես նաև հանրահավաքային ելույթներում պարտադիր կա այդ պահը՝ արի ես էլ մի հատ կծեմ, խայթեմ, ընդգծեմ իմ նշանակությունն ու խիզախությունը: Դե, իսկ համացանցը, Ֆեյսբուքը տալիս են «ամբոխային մտածելակերպի» վառ նմուշներ»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։