Ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների քառասունքի օրը տոնախմբություն է լինելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարները պատրաստվում են ռուսական  «մասլենիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին մեծ տոնախմբություն անցկացնել: Այս լուրերը հարուցել են բազմաթիվ գյումրեցիների վրդովմունքը:  Բանն այն է, որ հենց փետրվարի 22-ին է լրանում Ավետիսյանների քառասունքը, եւ ռուսների կողմից ուրախ միջոցառում անցկացնելն այդ օրն անթույլատրելի է դիտվում:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ տեղական իշխանությունները խնդրով մտահոգված են, սակայն վախենում են դիմել ռուսական հրամանատարությանը: Փորձեցինք պարզել, թե որքանով են իրական լուրերը, եւ տեղին է, արդյոք, քաղաքացիների մտահոգությունը: Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից տեղեկացրին, որ Ավետիսյանների քառասունքը փետրվարի 21-ին է եւ ոչ թե 22-ին, իսկ թե ինչ միջոցառումների շարք է նախատեսում ռուսական սպայակազմը փետրվարի 22-ին, դեռեւս քաղաքապետարանին էլ է անհայտ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` PAN Photo-ի:




Լրահոս