Անգլիական «Լիվերպուլ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրված են իտալական «Ֆիորենտինա»-ի պաշտպան Մայկա Ռիչարդսի ծառայություններով:
Ռիչարդսի տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստը պատրաստ է փոխել իր ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ Ռիչարդսի տրանսֆերային արժեքը կազմում է 6,6 մլն ֆունտ ստեռլինգ: