
Ինչպես հայտնել են ամերիկացի զինվորականները, իրաքյան ու քրդական ուժերը մտադրված են գրոհել Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը:
Քաղաքն այժմ գտնվում է «Իսլամական պետության» զինյալների ձեռքում:
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները նշել են, որ գրոհը, հնարավոր է, իրականացվի ապրիլ-մայիս ամսիներին, դրան կմասնակցի ավելի քան 25 հազար զինծառայող, որոնք պատրաստվել են ամերիկացի զինվորականների կողմից:
Ինչպես նշում է BBC-ն, ծրագրերի նման բացահայտումը տարօրինակ է, սակայն ԱՄՆ-ն պնդում է, որ այժմ այդ շրջանում իսլամիստների ուժերը, այսպես թե այնպես, նահանջում են: