Փարիզի մատույցներում իտալացի աշխատավորուհու մոնումենտ են կանգնեցրել, որի համար բնորդ եղել է նախկին առաջին տիկին Կառլա Բրունին: Հուշարձանը տեղադրվել է Նոժան սյուր Մարնում, այն 2 մ բարձրություն ունի: Պարզվում է՝ Բրունին անվճար որոշել է բնորդել իր սիրած քանդակագործին` Էլիզաբեթ Սիբոյին, որի աշխատանքներով միշտ հիացել է: Հուշարձանի ստեղծման ծախսերն իր վրա է վերցրել Cogedim ընկերությունը` դրա համար հատկացնելով 82.000 եվրո: Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2012-ի սեպտեմբերին:
ԲՐՈՒՆԻՆ` ԲՆՈՐԴՈՒՀԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ