ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ մեկնել հանգստի, եւ ինձ հետաքրքիր է՝ օգոստոս ամիսը շո՞գ է լինելու, թե ոչ: Այս ամսին ընդհանուր ի՞նչ ջերմաստիճան է ակնկալվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օգոստոս ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվել է նորմայի սահմաններում: Տեղումների քանակը նորմայի սահմաններում է՝ մի փոքր դրական տեղաշարժով: Ընդհանրապես նորման լայն հասկացողություն է: Սովորաբար, երբ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է լինում, ապա առավելագույն ջերմաստիճանները տատանվում են 34-35 ի սահմաններում: Այդ սահմաններում էլ օգոստոս ամսվա ընթացքում ջերմաստիճանները կտատանվեն:
օդերեւութաբանական կանխատեսումների
բաժնի պետ Գագիկ Սուրենյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընթացիկ ամսում որքան էլ եղանակը զերծ մնա տհաճ անակնկալներից, այնուհանդերձ, օգոստոսին ջերմաստիճանը Հայաստանում այնքան բարձր է լինում, որ ոչինչ չի մնում, քան սեպտեմբերյան զովացող օրերի մասին մտածել: