«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործն օգտագործել են իշխանությունը բռնազավթելու համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում նշեց, որ Քաղաքացիական պայմանագիր կառավարման խորհրդի համար առաջիկա տարիների գլխավոր գործառույթը լինելու է Սերժ Սարգսյանի՝ կոռումպացված իշխանությունների հեռացումը:

«Դուք գիտեք, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծն ի սկզբանե բաղկացած էր 8 կետից, հետո ավելացավ ևս 1 կետ, ինչպես նաև վերջին իրադարձություններից հետո ավելացավ ևս 1 կետ, այն է՝ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ելույթը»,- նշեց նա և հավելեց.

«Այս ամենից պարզ է դառնում, որ վերջինս իր լիազորությունները ծառայեցրել է խմբային շահերին, ինչը քրեորեն պատժելի արարք է, և երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետները դուրս են եկել Սերժ Սարգսյանի քաղաքական պատկերացումներից, վերջինս որոշել է փոխել իր դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանի հանդեպ»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նախ Մարտի 1-ի իրադարձություններից և նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անօրինությունների շնորհիվ զավթել են իշխանությունը:

«Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել նախագծի առաջին կետին, որտեղ Սերժ Սարգսյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի լուծարման մեջ: Այդ փաստահավաք խումբը լուծարվել է, որպեսզի չբացահայտվեն Մարտի 1-ի հանցագործությունները: Զրահաբաճկոնն անհետացավ, որպեսզի բոլոր գործողությունների պատասխանատվությունը դրվի ընդդիմադիր շարժման վրա և կոնկրետ ընդդիմադիր քաղաքական ուժի վրա: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործն օգտագործել են իշխանություն բռնազավթելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:




Լրահոս