ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Վրաստանից մեքենա գնելու եւ Հայաստան տեղափոխելու համար պետք է մաքսազերծում կատարեմ՝ վճարելով դրա շուկայական արժեքի 30 տոկոսը: Ուզում եմ իմանալ՝ իմ կողմից վճարվելիք գումարը տեղում ձեռք բերելիքի արժեքի 30 տոկոսի չափով է հաշվարկվելու, թե տվյալ մեքենայի վաճառքի՝ Հայաստանում գործող շուկայական արժեքի: Ինչպե՞ս է որոշվում մաքսավճարի չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Ավտոմեքենաների ներմուծման դեպքում գանձվում է նաեւ բնապահպանական վճար՝ կախված ավտոմեքենայի թողարկման (արտադրության) տարեթվից.
-5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 2 տոկոսի չափով.
-10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 10 տոկոսի չափով.
-15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
Իսկ 25 մլն դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4500 սմ3 եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման դեպքում գանձվում է նաեւ ակցիզային հարկ՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
Բացի այդ, մաքսային ձեւակերպումների իրականացման, զննման եւ հաշվառման համար գանձվում է նաեւ մաքսավճար՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով:
հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, որ մաքսազերծման ներկայացված չափորոշիչներն օգտակար կլինեն մեր բոլոր այն ընթերցողներին, որոնք նախատեսում են հարեւան երկրի շուկայից ավտոմեքենա ձեռք բերել: