
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրության առջև հայտնվել է նոր կերպարով՝ փոխելով սանրվածքն ու հոնքերի ձևը՝ նմանակելով Ուիլ Սմիթին:
Կուսակցության նիստերից մեկի ժամանակ արված լուսանկարներում, որը հրապարակել է հյուսիսկորեական «ЦТАК» գործակալությունը, Կիմ Չեն Ընը ներկայացել է իր ենթականերին նոր սանրվածքով: ԿԺԴՀ առաջնորդի մազերը հետ են սանրված, ու թվում է, թե նրա գլխին գլխարկ է դրված. նշում է Vox տեղեկատվական գործակալությունը:
Միակ բանը, որը չի փոխվել ԿԺԴՀ առաջնորդի արտաքին տեսքում, ավանդական «ֆրենչ» կոստյում-վերարկուն է:
Հիշեցնենք, որ 2014թ. մարտ ամսի վերջին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Փհենյանի ուսումնական հաստատություններում սովորող արական սեռի ներկայացուցիչները պարտավոր են Հյուսիսային Կորեայի առաջնորդի նման սանրվածք ունենալ:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ում տղամարդիկ կարող էին ընտրել 10 տարբեր սանրվածքներից որևէ մեկը, իսկ կանայք՝ 18-ից: