Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ճանապարհը երթևեկելի դարձնելու նպատակով վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ: