Հայաստանի տնտեսությունում ճգնաժամային վիճակը պարբերաբար ամենաանցանկալի դրսևորումներով է առանձնանում:
Այսօր նույնիսկ Երևանի Կենտրոնի խանութներն են սկսել մեկը մյուսի հետևից փակվել: Armlur.am-ի հետ զրույցում նման խանութների սեփականատերերը նշել են, որ այսպիսի խայտառակ իրավիճակ իրենց բիզնեսը նույնիսկ 90-ականների ամենածանր տարիներին չի գրանցել, իսկ այսօր նրանք «վաճառվում է» կամ «վարձով է տրվում» ցուցանակն են փակցրել՝ թեև հույս չունեն, որ տարածք գնելու կամ վարձակալությամբ վերցնելու առաջարկը որևէ մեկին կհետաքրքրի: