
Այսօր Ազգային ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծի վերաբերյալ տեսակետ արտահայտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, թե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տեղը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկն է:
«Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ տեսնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տարիներ անց նրան կայցելեն ուսանողները և կհարցնեն, թե ինչո՞ւ երկիրը նման վատ օրի հասցրեց: Նրանք կհարցնեն, թե ինչո՞ւ էին այսքան կուրացել` այս իշխանությունը կրելով: Ուսանողներն էլ այդ ամենից կօգտվեն և նման բռնապետեր այլևս մեր ժողովուրդը չի ունենա»,- ընդգծեց Փոստանջյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում