Տեղեկությունները, թե «Բարգավաճ Հայաստան»-ի վերնախավում իսկական խուճապ է, կամ որ նույնն է` ԲՀԿ-ականները, ելնելով ստեղծված իրավիճակից, ընդհատակ են անցել, հաստատվեցին այսօր խորհրդարանում հանձնաժողովների նիստերի ժամանակ:
Խմբակցության 35 պատգամավորից Armlur.am-ին հաջողվեց հայտնաբերել միայն մեկին` կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, ով իրապես վերջին օրերին իր վրա է վերցրել բոլոր խրթին հարցերին պատասխանելու պարտականությունը:
ԲՀԿ պատգամավորների աշխատասենյակները կա’մ փակ էին, կա’մ լավագույն դեպքում պատգամավորների օգնականներն էին այնտեղ, ովքեր կա’մ նշում էին, որ իրենց պատգամավորն այսօր ԱԺ-ում չի լինելու, կա’մ էլ տեղյակ չէին, թե օրվա ընթացքում ժողովրդի մանդատ ստացած ԲՀԿ-ականը կլինի խորհրդարանում, թե` ոչ: