
Թուրքիայի խորհրդարանում այսօր՝ փետրվարի 20-ին, նոր ծեծկռտուք է գրանցվել երկրի ներքին անվտանգության փաթեթի քննարկման ժամանակ. վիճահարույց օրինագիծն ուղղված է ցուցարարների հանդեպ ոստիկանության կողմից ուժ կիրառելու դեմ, գրում է Doğan News Agency-ն:
Երկրի իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության ու ընդդիմության օրենսդիրների միջև ծեծկռտուք է բռնկվել, որի ժամանակ պատգամավորներից մեկն անգամ ընկել է աստիճաններից, երբ խորհրդականները պատրաստվել են քննարկել այսպես կոչված ներքին անվտանգության օրենքը: