ՀԱԿ-ի ղեկավարությունից ամեն ինչ սպասում եմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քվեարկության էր դրվել Սերժ Սարգյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը:  Պատգամավորի ներկայացրած նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց, կողմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը:

Արդեն լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե սպասում էր, որ բոլորը դեմ կքվեարկեն, այդ թվում և իր խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, Փաշինյանը պատասխանեց.

«Ես հիմա՝ վերջին իրադարձություններից հետո, Հայ ազգային Կոնգրեսի ղեկավարությունից ամեն ինչ սպասում եմ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար դեռ երկու տարի առաջ հայտարարել, որ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու էր «մեծարգո» Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով»:




Լրահոս