
Աթենքում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 12-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, Կարեն Գրիգորյանը պարտվեց կանադացի Էրիկ Հանսենին, իսկ Վահե Բաղդասարյանը զիջեց գերմանացի Անդրեաս Հեիմանին: Տեր-Սահակյանն ունի 9 միավոր եւ չինացի Լիրեն Դինգի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:Մրցաշարային աղյուակը 9.5-ական միավորով գլխավորում են Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովը եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտը: Կարեն Գրիգորյանը եւՎահե Բաղդասարյանը 7-ական միավորով բաժանում են 26-42-րդ տեղերը:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Շուշաննա Սարգսյանը 5.5 միավորով 41-րդն է: