
Այսօր` օգոստոսի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում` ժամը 02. 00-ի սահմաններում: 26-ամյա Յուրիկ Վարդանյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիի 43 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է կանաչապատ գոտում տեղակայված գովազդային վահանակի երկաթյա սյանը: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յու. Վարդանյանը տեղում մահացել է: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Յու. Վարդանյանը աշխատում էր Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում` օպեր-լիազոր` Ոստիկանության լեյտենանտի կոչումով: