
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացված 2 ահազանգերի դեպքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել, մեկի ահազանգի դեպքում ապօրինաշինությունը կանխվել է:
Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 6 արձանագրություն է կազմվել: