Կրակոցներ Մասիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` օգոստոսի 14-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություներ էին ստացել, որ նախորդ օրը` գիշերը ժամը 23-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես Մասիսից armlur .am-ին հայտնում Է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ճշտելու համար Ոստիկանության Մասիսի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ` Մասիսի Ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Օպերատաիվ խումբը երեկ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Ոստիկանություն են բերման ենթարկում 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանին և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մասիսի բնակիչներն իր հետ զրույցում հայտնել են, որ Վ. Դալլաքյանը աշխատում է “Անի լույս” ՍՊԸ-ի տնօրեն: Նշված ՍՊԸ-ն զբաղվում է` ավտոմեքենաների գազալիցքավորմամբ, իսկ Վ Դալլաքյանի հայրը` ԱվետիքԴալլաքյանը, Մասիսի քաղաքապետի թեկնածու է և ԲՀԿ կուսակցության անդամ է: Մասիսի Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 13-ին, ժամը 23-ի սահմաններում Հ. Հովհաննիսյանը միտումնավոր դիտավորությամբ իր մոտ եղած դանակով ծակում է Վ. Դալլաքյանի տան դիմաց կայանված Մասիսի “Հայ ջրմուղ կոյուղի” ՓԲԸ-ին պատկանող “ՎԱԶ” 2121 մակնիշի 296 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողմի հետևի անիվը: Վ. Դալլաքյանը տեսնելով այդ ամենը` իր մոտ եղած 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանից կրակոցներ է արձակում Հ. Հովհաննիսյանի ուղղությամբ: Հ. Հովհաննիսյանը, տեսնելով, որ Վ. Դալլաքյանը զինված է հրացանով, դիմում է փախուստի և միայն որոշ ժամանակ անց վերադառում է Վ. Դալլաքյանի տան մոտ և Մակարով տեսակի պնևմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակում տան դիմաց կայանված “ՎԱԶ”2121 մակնիշի 296 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Մասիսի ոստիկանության օպերատիվ քչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել և առգրավել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացանից արձակված 2 կրակված փամփուշտ: Ոստիկանները հայտնաբերել են և առգրավել են նաև պնևմատիկ ատրճանակն ու որսորդական հրացանը: Գագիկ Շամշյանը հայտնում է որ, “ՎԱԶ” 21 21 ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանման տարածք, իսկ այդ ավտոմեքենան, որպես ծառայողական տրանսպորտ օգտագործում էր մասիս ՀՃԿ ՓԲԸ- ի տնօրեն Սմբատ Սարիբեկյանը, ով Վ. Դալլաքյանի քեռին է: Մասիսցիները ֆոտոլրագրողին պատմում էին, թե եթե ոստիկանները օպերատիվորեն չգործեին, ապա այս պատմությունը կդառնար մի կաթիլ մեղրի պատմույթունը




Լրահոս