Այս պահին Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, որոնք սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանդիպումը չի խոստանում մարդաշատ դառնալ, քանի որ ձնախառն անձրև է տեղում, իսկ դեպի Ազատության հրապարակ տանող փողոցներում հանրահավաքի շտապողներ չկան: Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգության» ներկայացուցիչները նույնպես Ազատության հրապարակումչեն, և բարձրախոս կամ նրանց գալստյան մասին հուշող տեխնիկա նշված տարածք դեռևս չի բերվել: