“Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության” կոալիցիան օգոստոսի 16-ին ժամը 14:00-ին կազմակերպում է ցույց` Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջեւ` Մարիամ Գեւորգյանի գործով:
“Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել “Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուե եւ “Ծեծ” հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման:
Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով”,- ասվում է հայտարարության մեջ: