
Դամասկոսի կենտրոնում, այն հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանում են ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատակիցները, ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Սիրիայի պետական հեռուստատեսության տեղեկացմամբ, պայթուցիկ սարքն ամրացված է եղել բենզինի տարային։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ։ Հակակառավարական ակտիվիստները հայտնել են, որ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներում։