
Օգոստոսի 14-ին ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Սասունցի Դավթի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984թ. ծնված Վարուժան Ա-ին:
Պարզվել է, որ նա 2008թ. նոյեմբերին Նանսենի փողոցի 19 շենքի բնակարաններից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի պահարանից գողացել է 360.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: