Այսօր` օգոստոսի 15-ին, հայ ժամանակակից բանաստեղծ Վահագն Դավթյանը կդառնար 90 տարեկան: Նա ծնվել է 1922 թ. Արաբկիրում։ Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, թերթի խմբագիր։ Տպագրվել սկսել է 1935 թվականից: “Առաջին սեր”, “Աշխարհի առավոտը” բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ: Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Շ. Պետեֆիի, Ա. Բլոկի, Ա. Կիրակոսյանի բանաստեղծություններից և վեպերից: Գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ: Ականավոր բանաստեղծը վախճանվել է 1996 թվականին։
Վահագն Դավթյանը կդառնար 90 տարեկան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ