
Օգոստոսի 14-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Սևահողերի 2-րդ փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.45-ին, մարվել՝ 18.35-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Սարդարյանին պատկանող փայտյա տնակը գույքով՝ մոտ 18 քմ և տանիքից մոտ 5 քմ հատված: