Ռուսաստանը Եվրոպայում հրդեհ է բորբոքում. գեներալ Մարտին Դեմփսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը Եվրոպայում հրդեհ է բորբոքում», որի նմանը մայրցամաքը չի տեսել վերջին 70 տարում. հայտարարել է ամենաբարձրաստիճան ամերիկացի զինվորական, ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Դեմփսին, ելույթ ունենալով Տեխասում A&M University համալսարանի մամլո ասուլիսի ժամանակ, հիշատակել է ռուսական գործոնի մասին որպես աշխարհի ու ԱՄՆ-ի անվտանգությանը պոտենցիալ սպառնալիք ներկայացնող 7 գործոններից մեկը: Այդ ցուցակում են նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, «Ալ-Քաիդա» ու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումները, ինչպես նաև` կիբերհարձակումները, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ենթակառուցվածքներին:

Գեներալի խոսքերով՝ Ռուսաստանը «վառել է ազգայնականցման կրակը, որը կարող է դուրս գալ վերահսկողության տակից: Այդ կերպ գործելով՝ նրանք սպառնում են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»: Մարտին Դեմփսիի կարծիքով՝ անհնար էր պատկերացնել, որ նման հակամարտությունն ու նման ինստինկտներն ի հայտ կգային Եվրոպայում 2015 թ.:




Լրահոս