«Ես բացարձակ «Բարգավաճ Հայաստան»-ում խառնակիչներ չեմ նկատել»,-Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ նշեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Ես չգիտեմ, թե ինչու է այդ մասին ասել, բայց խոհանոցը պետք է բացվի: Պետք է անպայման խառնակիչների անունները տալ: Մարդիկ արդեն հասկացել են, թե ով ինչ դերակատարում ունեցավ երեք ուժերի համագործակցությունում», – ասաց Հակոբյանը:
Armlur.am-ը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն արդեն անդրադարձել էր:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.