Արմեն Մարտիրոսյանը` ԲՀԿ խառնակիչների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նահանջի պատճառը հարկային պարտականությունները չկատարելն է:

«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ այս առումով վերջին շրջանում առաջխաղացում է եղել: Ինքը օրինավոր հարկ մուծող է եղել և մեծ ծավալով մուծումներ է արել: Թե ինչն է պատճառը, որևէ մեկը չի կարող եզրակացնել», – ասաց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ այս ամենը հասկանալու համար համապատասխան ինֆորմացիա չկա: Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք համագործակցող ուժ են և պատրաստ են համագործակցել բոլորի հետ:

Պատասխանելով Armlur.am-ի հարցին՝ ԲՀԿ-ի ներսում այս ընթացքում խառնակիչներ տեսե՞լ եք, նա բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը նշել էր, թե ԲՀԿ-ի ներսում խառնակիչներ կան:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս