
Ամերիկացի եւ իտալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կակաոն ակտիվորեն նպաստում է լավ հիշողություն ունենալուն: Ֆլավոնոլ կոչվող էլեմենտները, որոնցով բացատրվում է կակաոյի՝ հիշողությանը նպաստող հատկությունը, պարունակվում են նաեւ խաղողի, թեյի, խնձորի, կարմիր գինու մեջ: Բայց, ինչպես պնդում են գիտնականները, ամենից շատ դրանք հենց կակաոյի մեջ են: Նրանց կատարած փորձը ցույց է տալիս, որ ութ շաբաթ ամեն օր կակաո օգտագործելու դեպքում հնարավոր է անգամ ծերունական թուլամտությունը կանխարգելել: