
Արգենտինայում սկսվել է տանգոյի ամենամյա փառատոնը, որը կազմակերպվում է Բուենոս Այրեսի կառավարության կողմից: Այն սկսվել է Բոկա թաղամասում Պաբլո Ագրիի ղեկավարած նվագախմբի ելույթով: Ըստ ավանդության` հենց այստեղ է ծնվել սիրո և կրքի այս պարը: Փառատոնի շրջանակներում կբացվեն բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնք նախատեսված են բոլոր ցանկացողների համար: Այս տարի կազմակերպիչները որոշել են ուշադրություն բևեռել հայտնի արգենտինացի մաեստրո Աստոր Պաիացոլայի ստեղծագործությունների վրա: Տարբեր համերգների ժամանակ կհնչեն նրա երաժշտական սեղծագործությունները:
Օգոստոսի 20-ից փառատոնն աստիճանաբար կվերածվի տանգոյի համաշխարհային առաջնության, որին կմասնակցի 500 զույգ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթը ընթանալու է երկու կատեգորիաներում` սալոնային և բեմական: