
Օգոստոսի 14-ին, ժամը 11.50-ի սահմաններում, “ՎԱԶ-21063” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ վարորդը եղել է անսթափ վիճակում: Կատարվում է քննություն: