“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված,
ս.թ օգոստոսի 17-ին ժամը 9.00 -ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 9.00-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Նորագավիթ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի և Արարատյան 66-ից բարձր հասցեների:
ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: