Ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները. Լուիս Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության մասին: Նա ընդգծել է, որ ֆուտբոլիստները չպետք է կենտրոնանան «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի վրա, այլ մտածեն «Մալագա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները, հաղթել բոլոր խաղերում: Մենք փորձում ենք անել մեր աշխատանքը, որը պայմանավորված է գավաթներ նվաճելու հետ: Ներկա պահին մտածում ենք միմիայն «Մալագա»-ի դեմ խաղի մասին:

Մենք սովոր ենք մտածել բոլոր խաղերի մասին, սակայն հիմա այնպիսի իրավիճակ է, որ Իսպանիայի առաջնության ամեն մի խաղ մեզ համար մեծ կարևորություն ունի: Առջևում կարևոր ամիսներ են»,- նշել է Էնրիկեն:




Լրահոս