
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության կողմից 2 օր փնտրվող գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում: Մեր տեղեկությունները հաստատեցին ոստիկանությունից` հայտնելով, որ աղջիկն այս պահին գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ բազմածավալ օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում անչափահաս աղջկան հնարավոր եղավ գտնել: Քրիստինա Խաչատրյանին գտնելու հարցում մեծ դեր են ունեցել նաև հեռախոսային գաղտնալսումները:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե աղջնակը դեռահասների շրջանում տարածված էմո շարժման անդամ է, և նրա տագնապած հարազատներն աղջկա անհետացումը առավելապես դրանով են պատճառաբանել: