Ավելի քան 111 մլրդ դրամի շինարարությունից 92 մլրդ-ը` Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում իրականացվել է 111 մլրդ 673 մլն 600 հազար դրամի բնակելի շենքերի շինարարություն: Նշված թվից 92 մլրդ 952 մլն 500 հազար դրամի բնակելի շենքերի շինարարություն իրականացվել է  մայրաքաղաք Երեւանում:

Այսինքն՝ հանրապետությունում իրականացված ողջ շինարարության ավելի քան 80 տոկոսը բաժին է հասնում մայրաքաղաքին: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել այն ողբերգական վիճակը, որը տիրում է մարզերում:

Ի դեպ, Արմավիրի մարզում նախորդ տարվա ընթացքում ոչ մի բնակելի շենք շահագործման չի հանձնվել: Իսկ, ահա, Վայոց Ձորի մարզում շահագործման են հանձնվել 55 մլն դրամ արժողությամբ բնակելի շենքեր: Կարելի է ենթադրել, որ այս մարզում գոնե մեկ առանձնատուն, այնուամենայնիվ, շահագործման է հանձնվել:




Լրահոս