
Այսօր 87 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ֆանտաստ-գրող Հարի Հարիսոնը: Հարիսոնին ճանաչում են բերել իր այնպիսի գործեր, ինչպիսիք են “Պողպատե առնետը”, “Մահվան աշխարհը”, “Էդեմ”, “Բիլլը՝ գալակտիկայի հերոսը” ֆանտաստիկ շարքերը եւ այլն: Նրա իսկական անունը եղել է Հենրի Մաքսվել Դեմփսի (չնայած հայրը բոլորին հայտնել էր, թե որդուն հենց Հարի Հարիսոն է անվանակոչել), սակայն գրողն այդ մասին իմացել է միայն 30 տարեկանում. համարվում է աշխարհում միակ գրողը, որը իբրեւ կեղծանուն վերցրել է իր սեփական անունը: Պրոֆեսիոնալ գրող դարձել է 1956-ին: Մինչեւ կյանքի վերջը հակամիլիտարիստ է եղել, նաեւ՝ էսպերանտոյի ջատագով: