Armlur.am-ը քիչ առաջ հայտնեց, որ ՀՀ ոստիկանության կողմից 2 օր փնտրվող գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում: Մեր տեղեկությունները հաստատեցին ոստիկանությունից` հայտնելով, որ աղջիկն այս պահին գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Մալաթիայի բաժին են ժամանել ոստիկանության Գյումրու բաժնի իրավապահները: Վերջիններս Քրիստինա Խաչատրյանին կտեղափոխեն Շիրակի մարզկենտրոն` քննությունն այնտեղ իրականացնելու:
Արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ դեռահասը կապ է ունեցել էմոների հետ, ի՞նչն է եղել նրա անհետացման պատճառը, ո՞վ է դրդել դիմել նման քայլի. այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կստանան Գյումրու իրավապահները: