Իջևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու չի առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կկայանան քաղաքի ավագանու ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու 15 տեղի համար հավակնում է 21 թեկնածու:

Ավագանու թեկնածուների գրանցումը կատարվել է փետրվարի 13-18-ը: Նշենք, որ թեկնածուների մեծ մասն անկուսակցական է, կան ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ անդամներ: Սակայն, ուշագրավ է, որ ավագանի դառնալ ցանկացողների մեջ չկան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ:

Սա բավականին տարօրինակ է, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ԲՀԿ անդամ է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս