Չինաստանի խիտ բնակեցված խոշոր մեգապոլիսներում, առանձնատուն ունենալը թանկ հաճույք է: Տարածք խնայելու համար առանձնատները կառուցվել են առևտրային կենտրոնների տանիքներին,- գրում է The Daily Mail-ը:
Ցժուժու քաղաքը, որը մեծությամբ երկրորդն է Հունան նահանգում, արդյունաբերական մեծ նշանակություն ունեցող քաղաք է: Այն ունի 4 միլիոն բնակիչ, որից 800 հազարը տեղաբաշխված են 4 կենտրոնական շրջաններում:
Ներկայացվող լուսանկարներում 8 հարկանի Jiutian International Plaza-ն է՝ տանիքին հարմար տեղավորված 4 առանձնատներով: Տեղացիներից շատերը խոստովանել են, որ դրանք կարծես թաքնված լինեն, իրենց աչքից բավականին երկար ժամանակ վրիպել են: