Դերասանուհին վնասվել է Արարատ բարձրանալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամանակին մեծ ժողովրդականություն վայելող ամերիկյան “Մալիբուի փրկարարները” սերիալի աստղ Դոննա Դ’Էրիկոն որոշել էր բարձրանալ Արարատ լեռան վրա` Նոյան տապանի հետքերը գտնելու համար:
Սակայն, նա  ընկել է մեծ բարձրությունից` քերծվածքներ եւ կապտուկներ ստանալով: Իր բլոգում նա գրել է, թե կարող էր բախվել Քրդական բանվորական կուսակցության անդամների հետ,-գրում է Daily Mail-ը:
“Մի առավոտյան ինձ արթնացրեց մեր ուղեկից քրդերից մեկը` նախազգուշացնելով, որ պետք է անհապաղ ցած իջնենք, քանի որ ՔԲԿ-ի հետ ինչ-որ բան է եղել, եւ լեռան վրա թուրք զինվորականներ կան”,- գրել է Դոննան:
Նա նաեւ հայտարարել է, թե մանկությունից երազում էր բարձրանալ Արարատ եւ գտնել Նոյան տապանը:




Լրահոս